Չինացիները պատրաստվում են թողարկել աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը
Չինական BBK խոշոր ընկերությունը հայտարարել է աշխարհում ամենաբարակ սմարտֆոնի թողարկման մասին: Տեղեկատվության համաձայն՝ նոր մոդելի հաստությունը 3.8 մմ կկազմի: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով letnews.ru-ին:
Այդպիսով՝ Vivo սմարտֆոնը 2 անգամ ավելի բարակ կլինի աշխարհի ամենաբարակ գաջեթներից՝ iPhone 5s-ից: Վերջերս թողարկված iPhone 6-ը 6.9 մմ հաստություն ունի: Նոր չինական սմարթֆոնի տեխնիկական բնութագիրն առայժմ չի հրապարակվում:
Ներկայում սմարթֆոնների առաջնության մրցաշարում առաջատարի դիրքերում է Gionee Elife S5.1-ը, որը 5.1 մմ հաստություն ունի, ինչի շնորհիվ այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:










