Նոր գիրքը բացահայտում է, թե Դե Նիրոն ինչպես է սպառնացել հղի ընկերուհուն
Daily Mail-ը հայտնում է, որ Crown Archetype հրատարակչությունը լույս է ընծայել Շոն Լևիի «Դե Նիրո. Կյանք» վերնագրով գիրքը, որում պատմվում է նշանավոր դերասան Ռոբերտ դե Նիրոյի կյանքի ոչ այնքան հայտնի ու հաճելի կողմերի մասին:
Մասնավորապես նշվում է, որ «կոկաինառատ 1980-ականներին» Դե Նիրոն սպառնացել է իր հղիացած ընկերուհուն՝ պահանջելով ընդհատել հղիությունը:
Խոսքը Հելենա Սփրինգսի մասին է, որը չնայած Դե Նիրոյի սպառնալիքներին՝ դուստր է ունեցել 1982-ին: Սակայն տասը տարի անց դատավարությունից հետո պարզ է դարձել, որ երեխան Դե Նիրոյինը չէ:











