Ամերիկյան կինոթատրոններում արգելել են Google Glass ակնոցները
Կինոընկերությունների ամերիկյան միությունը (Motion Picture Association of America) և Կինոթատրոնների սեփականատերերի ազգային միությունը (National Association of Theatre Owners) արգելել են կինոդիտումների ժամանակ Google Glass-ի և այլ «խելացի ակնոցների» օգտագործումը, գրում է Лента-ն՝ The Hollywood Reporter-ին հղումով։
Կինոդիտումների ընթացքում սարքավորումները պետք է անջատեն և հավաքեն։ Եթե կինոթատրոնի անձնակազմը կասկածի ակնոցների կիրառումը ձայնագրման նպատակով, նա իրավունք ունի հայտնելու այդ մասին իրավապահ մարմինների աշխատակիցներին։ Նախկինում նման սահմանափակումներ սահմանել էին առանձին կինոթատրոններ։
Կինոընկերությունների ամերիկյան միությունը ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է 8 խոշոր հոլիվուդյան կինոստուդիա՝ The Walt Disney Company, Sony Pictures, Metro-Goldwyn-Mayer, Paramount Pictures, 20th Century Fox, DreamWorks, Universal Studios և Warner Bros։










