Google-ը ներկայացրել է նանոմասնիկների օգնությամբ քաղցկեղի՝ վաղ շրջանում ախտորոշման տեխնոլոգիան

00:16 • 30.10.14

Google ընկերությունը ներկայացրել է հաբերի տեսքով ընդունվող նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա հատուկ մագնիսական նանոմասնիկների օգնությամբ ախատորոշել վաղ շրջանում գտնվող օնկոլոգիական, սիրտ-անոթային և այլ հիվանդություններ: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով zoom.cnews.ru-ին:


Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ նանաոմասնիկները, որոնք հազարապատիկ անգամ փոքր են արյան մեջ պարունակվող էրիթրոցիտի բջիջներից, կազմված կլինեն տարբեր մակերևույթներից, որի միջոցով հնարամտորեն կկցվեն քաղցկեղի, արյան բջիջներին, ճարպային և տարբեր սպիտակուցային մոլեկուլների:


Հիվանդի դաստակին ամրացված հատուկ էլեկտրոնային թևնոցը կկարողանա որոշել նանոմասնիկների մագնիսական դաշտը և տեղեկատվություն հավաքել դրանց շարժումների վերաբերյալ: Այդ տվյալները ախտորոշման հիմք կհանդիսանան:

 

Google-ը ներկայացրել է նանոմասնիկների օգնությամբ քաղցկեղի՝ վաղ շրջանում ախտորոշման տեխնոլոգիան