Ինտերնետը 45 տարեկան է

11:46 • 30.10.14

Այս օրերին ինտերնետը նշում է իր ստեղծման 45-ամյակը, հայտնում է «Ռոսսիյսկայա գազետան»:

1969-ի հոկտեմբերի 29-ին ուղարկվել է մարդկության պատմության առաջին էլեկտրոնային նամակը՝ մեկ համակարգչից մյուսին՝ 640 կմ հեռավորությունից: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում: 

 

Այդ «նամակագրությունը» տեղի է ունեցել ARPANET-ով՝ ըստ էության առաջին համակարգչային ցանցով, որը ժամանակակից ինտերնետի նախատիպն է: 

 

Արդեն 1969-ի վերջին աշխարհում առաջին ցանցը միավորել էր չորս գիտահետազոտական կենտրոնների համակարգիչները՝ Սթենֆորդում, Լոս Անջելեսի համալսարանում, Յուտայի և Կալիֆորնիայի նահանգի համալսարաններում:

Ինտերնետը 45 տարեկան է