Ճապոնիայում ստեղծվել է մարդու հոգնածությունը չափող սարք
Ճապոնիայում ստեղծվել է աշխարհում առաջին կենցաղային սարքը, որով չափվում է մարդու քնի և հոգնածության աստիճանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի շատ իր տեսախաղերով հայտնի Nintendo Co-ն, որ ստեղծել է սարքը, այժմ պատրաստվում է դրա վաճառքին 2015-ին: Գնի մասին հայտնի կդառնա շուտով:
Սարքը տեղադրվում է մահճակալի մոտ և միկրոալիքային ճառագայթման միջոցով հետևում է շնչառությանը, զարկերակին ու քնած մարդու վիճակի այլ չափորոշիչներին: Ստացված տվյալներն ուղարկվում են առանձին սերվերի, որն էլ դրանց հիման վրա սարքի տիրոջը հայտնում է իր իսկ հոգնածության աստիճանը: Ինչպես նաև՝ խորհուրդներ տալիս սննդակարգի, ցանկալի ֆիզիկական վարժությունների և այլնի շուրջ:










