Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը «Ծովի մոտ» ֆիլմի նկարահանումներին (լուսանկարներ)
Մալթայում ընթանում են «Ծովի մոտ» ֆիլմի նկարահանումները, որտեղ Անջելինա Ջոլին և՛ ռեժիսոր է, և՛ սցենարիստ, և՛ գլխավոր դերակատար։
Նման բազմազանությունը ոչ բոլորը կարող են հաղթահարել, սակայն դերասանուհուն այստեղ աջակցում է նրա հերոսուհու՝ պարուհի Վանեսայի ամուսինը, ում մարմնավորում է Բրեդ Փիթը։
tatler.ru-ն ներկայացնում է լուսանկարներ նկարահանումների ընթացքից։





















