Մերձմոսկովյան շրջանում թալանել են Գենադի Խազանովի տունը
Մերձմոսկովյան շրջանում թալանել են ՌԴ ժողովրդական արտիստ Գենադի Խազանովի տունը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Հանցագործները ներխուժել են տուն։ Գողության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, նյութական վնասը պարզվում է»,- հայտնել են ոստիկանությունում։
Նշվում է, որ գողության մասին հայտնել է դերասանի դուստրը։ Նրա խոսքով՝ հանցագործները տնից տարել են արծաթե սպասք, ձեռքի 2 ժամացույց և մետաղական սեյֆ։










