Կիանու Ռիվզը կնկարահանվի նոր գիտաֆանտաստիկ թրիլերում
Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը կկատարի գլխավոր դերը Replicas գիտաֆանտաստիկ թրիլերում, որի արտադրությամբ զբաղվում է Լորենցո Դի Բոնավենտուրայի ստուդիան, գրում է Обозреватель-ը։
Ռիվզը կկատարի նեյրոֆիզիոլոգի դեր, ում սիրելի կինը և երեխան մահանում են ավտովթարի հետևանքով։ Հերոսը չի կարողանում հաղթահարել հարազատների մահը և փորձում է վերակենդանացնել նրանց՝ անտեսելով գիտության և բնության օրենքները։ Բնականաբար, տեղի ունեցած իրադարձությունների ընթացքը վերստեղծելը հանգեցնում է տխուր հետևանքների։
Ֆիլմի ռեժիսորը կլինի Տանյա Ուեքսլերը։ Նկարահանումները պետք է մեկնարկեն 2015թ. գարնանը։










