Միքելանջելոյի գլուխգործոցն ավելի վառ գույներ է ստացել Սիքստինյան կապելայում

09:21 • 30.10.14

NBC News-ը հայտնում է, որ Վատիկանի Սիքստինյան կապելայի որմնանկարները, որոնք հեղինակել է Միքելանջելոն, ավելի վառ գույներ են ստացել:

 

Դա հնարավոր է դարձել նոր օդափոխման համակարգի և լուսավորության շնորհիվ. աղբյուրը նշում է, որ լուսադիոդային լամպերը նոր լույս են սփռել դասական գլուխգործոցների վրա, ինչպիսին է, օրինակ, «Ադամի արարումը»:

 

Նորարարությունները կապելայում հնարավոր են դարձել երեք տարվա գիտահետազոտական աշխատանքներից հետո, արժեցել են 3 մլն եվրո:

 

Տարեկան 20 մլն այցելու ունեցող կոթողը սա ձեռնարկել է Միքելանջելոյի մահվան 450-րդ տարելիցի առիթով:

Image: Sistine Chapel with new LED lighting

Միքելանջելոյի գլուխգործոցն ավելի վառ գույներ է ստացել Սիքստինյան կապելայում