Բրիտանացի գրողներն աճուրդի են հանել իրենց ապագա վեպերի հերոսների անունները
Լոնդոնում հայտնի բրիտանացի գրողներն աճուրդի են հանել իրենց դեռևս չգրված վեպերի ապագա հերոսների անունները, ավելի ճիշտ՝ ապագա հերոսների անուններն ընտրելու հնարավորությունը, հայտնում է Deutsche Welle-ն։
Այն մարդը, ով ձեռք կբերի այդ իրավունքը, կարող է որոշել, թե ինչպես կկոչեն հերոսին, իսկ ցանկության դեպքում կարող է տալ նաև իր սեփական անունը։
Աճուրդին մասնակցում է 17 գրող, ներառյալ՝ Քեն Ֆոլեթը, Են Մքյուենը և կանադացի գրող Մարգարեթ Էթվուդը։ Աճուրդը, որը կկայանա նոյեմբերի 20-ին, անցկացվում է Freedom from Torture բարեգործական հիմնադրամի համար, որը բուժում և աջակցություն է ցուցաբերում բռնության զոհերին։










