Marvel ընկերությունը ներկայացրել է առաջին կին սուպերհերոսին
Կինոհերոս Կապիտան Մարվելը կին կլինի։ Այս լուրը հայտնել է կոմիքսներ արտադրող Marvel ընկերությունը՝ հրապարակելով իր նոր ֆիլմերի ցուցակը։
«Սուպերհերոսուհու» մասին ֆիլմի թողարկումը նախատեսված է 2018թ. հուլիսի 6-ին։ Բացի այդ, Marvel-ը ներկայացրել է սևամորթ գլխավոր հերոսի մասնակցությամբ առաջին ֆիլմը, գրում է filmpro.ru-ն։
Ֆիլմի գլխավոր հերոսուհի Քերոլ Դենվերսը հայտնի է երկրպագուներին 1970-ականների կոմիքսներից։ Նա եղել է ԱՄՆ ԶՈՒ սպա և բազայի անվտանգության ծառայության պետ, որտեղ գաղտնի աշխատել է սուպերհերոս Կապիտան Մարվելը։
Դենվերսը պատահաբար պայթում է կապիտանի թողած ականի վրա, ձեռք բերում գերիրական ունակություններ և դառնում Միսս Մարվել։










