Մեքսիկայում հնագետներն ուսումնասիրում են Տեոտիուականի թունելները (լուսանկարներ)

17:17 • 30.10.14

Մեքսիկայի կենտրոնական հատվածում գտնվող Տեոտիուականի թունելների՝ մեկ տարի շարունակվող ուսումնասիրություններն ավելի շատ գաղտնիքներ են պարունակում, ասում են մեքսիկացի փորձագետներն ու հնագետները, գրում է Yahoo News-ը։

 

Այդ թունելները փակվել և զմռսվել են մոտ 2.000 տարի առաջ Տեոտիուական կոչվող քաղաքում՝ ուղիղ բուրգերի տակ։ Այնտեղից հայտնաբերվել են մի շարք սուրբ մասունքներ, երեք մեծ սենյակ և սպասքեղեն։

 

Առաքելության ղեկավար Սերջիո Գոմեսն ասել է, որ ուսումնասիրողները վերջերս խորացել են 103 մետր երկարությամբ՝ ճանապարհին հայտնաբերելով և հավաքելով կենդանիների մնացորդներ, սերմեր և խեցեղեն։

 

Գիտնականները նշել են, որ հնարավոր է՝ հայտնաբերել են հնադարյան քաղաքի «էլիտայի» գերեզմանավայրը՝ թարգմանաբար «Փետրավոր օձ» կոչվող տաճարի ներքևում՝ 18 մետր խորության վրա։

 

Հնադարյան Տեոտիուական քաղաքում ապրել է մոտ 100.000 մարդ, այն լքել են 14-րդ դարում ացտեկների իշխանության գալուց առաջ։

Մեքսիկայում հնագետներն ուսումնասիրում են Տեոտիուականի թունելները (լուսանկարներ)