Microsoft-ը ներկայացրել է Microsoft Band «խելացի» ժամացույցը (լուսանկարներ, տեսանյութ)
Microsoft ընկերությունը ներկայացրել է իր նոր «խելացի» ժամացույցը, որը նաև ֆիթնես-ցուցիչ է՝ համալրված 10 տարբեր սենսորներով, գրում է Geek Times-ը։
Սարքն ունի 320x106 լուծաչափով 1.4 դյույմ անկյունագծով էկրան, իսկ լիցքավորումը կարող է պահպանվել մինչև 2 օր։
Microsoft Band-ը համալրված է բարձրախոսով, որը թույլ կտա աշխատել Cortana ծրագրի հետ։ Cortana-ն Apple ընկերության Siri ծրագրի Microsoft-ի նույնանման ծառայությունն է։
Սարքն ունի նաև GPS, սրտի ռիթմի սենսոր և հետաքրքրություն առաջացրած «սթրեսի սենսոր», որը կարող է սահմանել՝ արդյոք սարքի կրողը սթրես է ապրում, թե ոչ։
Այժմ ընկերությունը հագործակցության պայմանագիր է կնքել Gold's Gym, MyFitnessPal, RunKeeper, MapMyFitness և Jawbone ընկերությունների հետ։
Սարքի արժեքը գնահատվում է 200 դոլար։
















