Motorola-ն պաշտոնապես ներկայացրել է DROID Turbo սմարթֆոնը (տեսանյութ)

00:08 • 30.10.14

Motorola ընկերությունը ներկայացրել է առաջատար DROID Turbo սմարտֆոնը: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով Motorola ապրանքանիշի պաշտոնական կայք-էջում տեղադրված հայտարարությանը:


Նոր սմարթֆոնը համալրվել է 5.2 դույմ անկյունագծով AMOLED էկրանով և Quad HD (2560x1440 պիքսելների) հնարավորությամբ: Սարքն աշխատում է Qualcomm Snapdragon 805 Quad-Core պրոցեսորի և Android 4.4.4. հարթակի օգնությամբ:


DROID Turbo-ն օժտված է 3 ԳԲ օպերատիվ և 32-ից մինչև 64 ԳԲ հավելյալ հիշողության համակարգով: Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 21, իսկ հետևինը՝ 2 կետայնության հանարավորություն ունի:


Նոր սարքի առանձնահատկությունները ներառում է 3900 ՄԱԺ մարտկոցի հզորությունը, որը ըստ արտադրողների` սարքի 48-ժամյա աշխատանքը կապահովի:

 
 

Motorola-ն պաշտոնապես ներկայացրել է DROID Turbo սմարթֆոնը (տեսանյութ)