Պերճածաղկի (agave) նեկտարն ազատում է երեխաներին հազից
Մեղրի օգտագործումը խորհուրդ չի տրվում մինչև մեկ տարեկան երեխաների պարագայում, քանի որ այն կարող է բոտուլիզմի՝ ծանր տոքսիկոինֆեկցիոն հիվանդության առաջացման պատճառ դառնալ: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով foxnews.com-ին:
Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները նոր ուսումնասիրություններում գիշերային հազեր ունեցող 2-ից 4 տարեկան երեխաների մոտ համեմատել են պերճածաղկի նեկտարի և պլացեբոյի՝ այս պարագայում խաղողի համով ջրերի արդյունավետությունը:
Ինչպես պերճածաղկի նեկտարը, այնպես էլ՝ պլացեբոյն օգնել են երեխաներին, ընդ որում՝ պերճածաղկի նեկտարը գերազանցել է պլացեբոյին տվյալ համախտանիշի պարագայում:










