Samsung-ի շահույթը նվազել է մինչև ռեկորդային մակարդակի
Samsung Electronics ընկերության եռամսյակային օպերացիոն շահույթը նվազել է վերջին երեք տարվա ընթացքում ռեկորդային մակարդակի՝ սմարթֆոնների վաճառքի դանդաղեցման պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հարավկորեական ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ շահույթը նվազել է 60 տոկոսով և հասել է 3,8 միլիարդ դոլարի երրորդ եռամսյակի արդյունքներով:
Այդ արդյունքը համընկել է հոկտեմբերին հրապարակված ընկերության նախնական գնահատականների հետ:
Samsung-ի բաժնետոմսերի արժեքն այս տարի նվազել է գրեթե 20 տոկոսով:
Samsung-ի արտադրանքը ստիպված է մրցակցել սմարթֆոնների արտադրության հսկա Apple-ի, ինչպես նաև էժան բջջային սարքեր արտադրող չինական Xiaomi և Lenovo ընկերությունների հետ:










