Ահա, թե ինչ կարող է պատահել, երբ մարդը բավարար չափով չի քնում
Մեզնից շատերը կարծում են, որ հանգիստ և կազդուրիչ քունը պետք է 8 ժամ տևի: Դա այնքան էլ սխալ ցուցանիշ չէ, սակայն Քնի հիմնադրամը (այո', այն գոյություն ունի) ներկայացրել է, թե որքան պետք է քնի մարդը` կախված տարիքից, իսկապես հանգստանալու համար:
Նորածիններ` 12-18 ժամ
Մանուկներ (3-11 ամսական)` 14-15 ժամ
Երեխաներ (1-3 տարեկան)` 12-14 ժամ
Նախադպրոցական տարիքի երեխաններ` 11-13 ժամ
Դպրոցական երեխաներ (5-10 տարեկան)` 10-11 ժամ
Դեռահասներ (11-17 տարեկան)` 8.5-9.5 ժամ
Չափահասներ (18+)` 7-9 ժամ
Ինրպես գրում է Daily Mail-ը` անհրաժեշտ քնի ժամաքանակը կարող է տարբերվել` կախված մարդու անհատականությունից: Որոշ դեպքերում 6-7 ժամը ևս բավարար է: Հետազոտությունը ցույց է տվել, որ բավարար չափով չքնելը լուրջ հետևանքների կարող է հանգեցնել: Քնի պակասը կարող է բացասաբար ազդել որոշ գեների և կենսական գործառույթների վրա:
Կախված օրգանիզմի յուրահատկությունից և թե որքան քուն է անհրաժեշտ յուրաքանչյուր անհատին` քնի պակասը կարող է վառ կերպով արտահայտվել մարդու դեմքին, ինչն էլ առաջին նշանն է, որ ձեզ անհրաժեշտ է քունն առնել:











