Սպիտակ ատամներ ունենալու գաղտնիքն ու դրանք պահպանելու դիետան`ըստ ատամնաբույժի

19:11 • 30.10.14

Լոնդոնի Հարլի-սթրիթի Իմպլանտների կենտրոնի բժիշկ- փորձագետ Էնթոնի Զիբութցը բացահայտում է, որ «սպիտակ ատամների» դիետայի հիմքում ճիշտ ուտելիքներ օգտագործելն ու ատամների կանոնավոր մաքրումն է: Ըստ նրա` կոշտ պանիրը, խրթխրթան բանջարեղենը և ցիտրուսային մրգերը կարող են դառնալ սպիտակ ատամների երաշխիքը:


Ինչպես գրում է Daily Mail-ը` 21-րդ դարում անհամար մթերքներ կան, որոնք կարող են օգնել վերադարձնել ատամների փայլուն սպիտակը, սակայն հազարավոր տարիներ առաջ մարդիկ նույն սպիտակ ատամներն ունեին դրանք մաքրելու և ճիշտ ուտելիքներ օգտագործելու շնորհիվ:



Ըստ բժշկի` սպիտակ ատամներ ունենալու գաղտնիքը ո'չ թե գինուց կամ սուրճից հրաժարվելն է, այլ՝ այնպիսի մթերքներ ընտրելը, որոնք նպաստում են ատամների մաքրության պահպանմանը:



Կարևոր է ուտելու ձևը` ծամելը: Անհրաժեշտ է ընտրել այնպիսի մթերքներ` միրգ կամ բանջարեղեն, որոնք ուտելիս ծամելու գործողությունը նման է լինում խոզանակը ատամի վրայով տանելուն, այսինքն` պետք է ընտրել խրթխրթան ուտելիքներ, ինչպես օրինակ` խնձորը, գազարը, ծաղկակաղամբը, կանաչ լոբին, նեխուրը:


Թքարտադրությունը ևս նպաստում է ատամների սպիտակության պահպանմանը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է օգտագործել ցիտրուսային մրգեր` թուրինջ, լիմոն կամ նարինջ: Ելակը նույնպես կարող է օգտակար լինել, քանի որ այն խնձորաթթու է պարունակում՝ ֆերմենտ, որը նպաստում է թքարտադրությանը:

 


 

Սպիտակ ատամներ ունենալու գաղտնիքն ու դրանք պահպանելու դիետան`ըստ ատամնաբույժի