Lockheed Martin-ի նախկին գիտաշխատողը մահից առաջ հայտարարել է, որ այլմոլորակայինները գոյություն ունեն (տեսանյութ)
Ամերիկյան Lockheed Martin աերոտիեզերական ընկերության նախկին գիտաշխատող Բոյդ Բուշմանը հայտարարել է այլմոլորակայինների գոյության մասին, գրում է rt.com-ը։
Տարեց ամերիկացի գիտնականի խոստովանությունը հրապարակվել է իր մահից հետո։
Բուշմանը հայտարարել է, որ անձամբ հանդիպել և տեսել է հեռավոր աշխարհներից Երկիր այցելած այլմոլորակայիններին և խոսել է նրանց մարմնի կառուցվածքի մասին։
Նա հայտարարելով, որ այլմոլորակայինները գոյություն ունեն և հաճախ են այցելում Երկիր, որպես ապացույց ցույց է տվել մի քանի լուսանկար։
Նա ասել է, որ մի անգամ տեսախցիկ է տվել այլմոլորակայիններից մեկին, և երբ վերջինս վերադարձել է՝ միայն լուսավորությամբ փչացված կադրեր են եղել։
Բուշմանը հայտարարել է նաև, որ «Մոգուլ» գաղտնի ծրագրի շրջանակներում ստեղծված ամերիկյան մետեոզոնդի 1947-ին Ռոզվելում տեղի ունեցած վթարը հենց այլմոլորակայինների ձեռքի գործն է։
Նա ասել է, որ այլմոլորակայինները կարող են ապրել մինչև 200 տարի։ Նրանք ունեն ընդամենը 3 ող, կարողանում են կարդալ մարդու մտքերը և օժտված են տելեպատիկ հմտություններով։
YouTube կայքում տեղադրված անգլերենով տեսանյութը նոր է սկսել աղմուկ բարձրացնել, մինչդեռ այն ներբեռնվել է այս տարվա հոկտեմբերի 8-ին։










