Ջեյմս Քեմերոնը մեծ գումարներ չի ծախսել «Ավատար» ֆիլմի շարունակության համար
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը մեծ գումարներ չի ծախսել «Ավատար» ֆիլմի շարունակության համար: Այդ մասին նա պատմել է The Wall Street Journal պարբերականի կազմակերպած հանդիպման ընթացքում:
Ռեժիսորին հաջողվել է խնայել արտադրության տեխնոլոգիայի վրա: Նա նաև կինոնկարահանումներն անվանել է հնացած և քննադատել է Մարկ Ցուկերբերգի վիրտուալ իրականության տեխնոլոգիաները, գրում է filmpro.ru-ն:
«Հատկանշական է, որ «ֆիլմ» տերմինն արդեն հնացել է բոլոր առումներով: Մենք անում ենք «կենդանի» նկարահանումների որոշակի քանակ, սակայն ամեն ինչ արվում է թվային տեսախցիկներով: Այն զբաղեցնում է ամբողջ արտադրության 20-25%-ը, իսկ մնացած մասն արտադրվում է արհեստականորեն»,- ասել է Քեմերոնը:
Բարձրտեխնոլոգիական ֆիլմերի վարպետը խստորեն քննադատել է վիրտուալ իրականության ժամանակակից տեխնոլոգիաները: Օրինակ՝ համակարգչային Oculus Rift ակնոցների մասին, որի մշակմամբ զբաղվում է Facebook ընկերությունը, Քեմերոնն ասել է, որ սարքավորումն ունի որակյալ դիսփլեյ, սակայն աղմուկ բարձրացրած տեխնոլոգիան իրեն ձանձրացնում է:










