7 քիչ հայտնի փաստ Սալվադոր Դալիի մասին (լուսանկարներ)
Սյուրռեալիզմի կնքահայր Սալվադոր Դալիի հեղինակությունը բավական հեռուն էր գնում գեղարվեստի շրջանակներից: Էքսցենտրիկ բեղավոր հանճարը նվաճում էր ոչ միայն համաշխարհային խոշոր թանգարանները, այլև նորաձևության, կինոյի և գովազդի աշխարհները: Նրա նկարները զարդարում էին առաջատար ամսագրերի շապիկները, իսկ Հոլիվուդը, նրա կարծիքով, սյուրռեալիզմի իրական ապաստան էր, գրում է GQ.ru-ն:
Դալիի շապիկներով պարբերականները լույս էին տեսնում ամբողջ աշխարհում: Բացի այդ, նա թողարկում էր Dali News պարբերականը, որն ամբողջությամբ նվիրված էր սեփական անձին:

Ամերիկյան GQ ամսագրի շապիկին Դալին հայտնվել է 1963թ. աշնանային համարներից մեկում:

Chupa Chups-ի տարբերանշանը նկարիչը հորինել է 1969-ին: Ավելի հաջող բրենդինգային արշավ հրուշակագործության պատմությունում դեռ չկա:

Դալիի կերպարները հիմնականում երևակայություններից են և երազներից: Զարմանալի չէ, որ Spellbound ֆիլմում հերոսի երազները տեսանլի դարձնելու համար Ալֆրեդ Հիչքոքը հրավիրել է հենց նրան:

1945-ին Ուոլթ Դիսնեյի հետ համատեղ Դալին սկսում է Destino մուլտֆիլմի ստեղծումը: Սակայն ավարտել այն չի հաջողվում: Վեց րոպե տևողությամբ ֆիլմն ավարտվում է միայն 1999-ին Դիսնեյի զարմիկի կողմից:

1964-ին Դալին ստեղծում է կանանց լողազգեստերի սեփական հավաքածուն: Դա իրական սյուրռեալիզմ էր:

Դալին գովազդային հանճար էր: Նա գովազդում էր ֆրանսիական շոկոլադ, Alka-Seltzer դեղամիջոցը և նույնիսկ ամերիկյան Braniff ավիաընկերությունը: 1969-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում էր Մադրիդում, Դալին ստեղծում է միջոցառման պաստառը:











