100 կմ/ժ արագությամբ ընթացող շտապօգնության անօդաչուն կարող է կյանքեր փրկել (լուսանկարներ, տեսանյութ)
Նիդեռլանդների Դելֆտ քաղաքի European Triathlon Union-ի (ETU) սան Ալեք Մոմոնը ցուցադրել է շտապօգնության անօդաչու թռչող սարք, որն ունի վերակենդանացման ապարատ, գրում է Daily Mail-ը։
19.000 դոլար արժողությամբ շտապօգնության անօդաչուն կարող է ստանալ բջջային զանգեր և համալրված է GPS-ով՝ տեղանքում կողմնորոշվելու համար։
Այն կարող է զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն, և թռչում է 4 պտուտակների օգնությամբ։ Անօդաչուն կարող է իր հետ տեղափոխել մինչև 4 կգ բեռ, որն այս դեպքում վերակենդանացման սարքն է։
Ամեն տարի Եվրամիության տարածքում մոտ 800.000 մարդ մահանում է սրտի կանգից, քանի որ շտապօգնության մեքենան տեղ է հասնում առավելագույնը 10 րոպեում, այն դեպքում, երբ մարդու ուղեղը մահանում է 4-ից 6 րոպեների ընթացքում։
Սա նշանակում է, որ անօդաչուները կկարողանան փրկել մարդկանց կյանքը՝ ավելացնելով մարդու գոյատևման հնարավորությունը 8-ից 80 տոկոսով։
Նշվում է, որ սարքի վրա տեղակայված է լինելու բարձրախոս, խոսափող և տեսախցիկ, որով միայն որակավորված մասնագետները կարող են խորհուրդներ տալ դեպքի վայրում հայտնված անցորդին՝ ինչպես օգնել տուժածին։
Դանիական Heart Foundation հիմնադրամը ողջունել է գաղափարը։
Ուսանողը ցանկանում է, որ իր ստեղծած սարքը ծառայի որպես թռչող բժշկական գործիքների պահեստ, որն օգնության կհասնի ինսուլին սրսկելու շաքարային դիաբետով հիվանդին, կամ թթվածնային դիմակ կհասցնի հրդեհված տանը գերի մնացած անձանց և այլն։













