Ֆինլանդիայում հոսպիտալացվել է էբոլայով վարակված լինելու մեջ կասկածվող առաջին հիվանդը
Ֆինլանդիայի մայրաքաղաքում հոսպիտալացվել է առաջին հիվանդը, ում կասկածում են Էբոլայով վարակված լինելու մեջ, հայտնում է Helsingin Uutiset.-ը:
Տվյալ անձը ամերիկացի է, որը մի քանի շաբաթ առաջ գտնվել է Լիբերիայում: Նշվում է, որ հիվանդանոցում բուժվողներն ու անձնակազմը, որտեղ պահվում է հիվանդը, շտապ կարգով տարհանվում են այլ հիվանդանոց:
Հիվանդանոցի գլխավոր բժիշկը, սակայն, կարծիք է հայտնել, որ տվյալ դեպքում քիչ հավանական է Էբոլայով վարակի հետ գործ ունենալու հավանականությունը:










