Fiat-ը Սան Պաուլոյի ավտոսրահում ներկայացրել է «արկածային» 5-մետրանոց կուպեի կոնցեպտը (տեսանյութ)

01:25 • 31.10.14

Fiat ընկերությունը Սան Պաուլոյի ավտոսրահում ներկայացրել է չորս դռնանի և ինչպես հեղինակներն են անվանում՝ «արկածային բնավորությամբ» FCC4 նոր կոնցեպտը: Այս մասին հաղորդում է auto.newsru.com-ը՝ հղում կատարելով carscope.ru-ին:


Նոր կոնցեպտը մշակվել է տեղական Fiat Design Center LatAm դիզայներական կենտրոնում: Այն բավականին տպավորիչ չափսեր ունի՝ 5000 մմ երկարություն, 1940 մմ լայնություն և 1600 մմ բարձրություն ունի:


Մեքենան արտաքնապես լիովին տարբերվում է Fiat-ի արտադրեւթյան սերիական մոդելներից: Դիմացից FCC4-ը Range Rover Evoque է հիշեցնում:

 

Մեքենայի տեխնիկական բնորոշման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ենթադրվում է, որ ֆիրմային մեքենաների շոուի ամենանորաձև տիտղոսի համար իտալական ավտոմեքենան կպայքարի մարտահրավեր Renault Duster Oroch պիկապի և Nissan Kicks կոմպակտ քրոսովերի հետ:

 

 


 

Fiat-ը Սան Պաուլոյի ավտոսրահում ներկայացրել է «արկածային» 5-մետրանոց կուպեի կոնցեպտը (տեսանյութ)