Կարմիր պղպեղն օգնում է նիհարել, դարչինը կարգավորում է գլյուկոզայի մակարդակը. համեմունքների օգտակարությունը
Համեմունքներն ու կանաչեղենը ո'չ միայն յուրահատուկ համ են հաղորդում ուտեստներին, այլև՝ նվազեցնում են դրանց մեջ առկա նատրիումի, ճարպերի և կալորիաների քանակը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով zeenews.india.com-ին:
Աղացած կարմիր պղպեղն օգնում է նիհարել, դարչինը կարգավորում է արյան մեջ պարունակվող գլյուկոզայի մակարդակը, ինչպես նաև՝ բարձրացնում է ինսուլինի հանդեպ զգայունությունը:
Կոլորադոյի համալսարանի գիտնականների անցկացրած ուսումնասիրության տվյալների համաձայն՝ համեմունքների և կանաչեղենի ավելացումը ուտեստներին՝ մսին, բանջարեղենին և կոշտ տեսակի ցորենի ալյուրից պատրաստված մակարոնեղենին, դրանք առավել գրավիչ են դարձնում:
Իսկ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեծ քանակությամբ ճարպեր պարունակող ուտեստներում համեմունքների խառնուրդը նվազեցնում է ինսուլինի և ուտելուց հետո տրիգլիցերիդների մակարդակը:
Նրանք ենթադրում են, որ համեմունքների և կանաչեղենի օգտագործումը ուտեստներում ամրապնդում է մարդկանց առողջությունը:










