Գիտնականները ծրագիր են ստեղծել, որը կարող է կարդալ մարդու միտքը

19:45 • 31.10.14

Գիտնականները պնդում են, որ եղանակ են գտել` կարդալու մարդկանց մտքերը: Նրանք համակարգչային ծրագիր են ստեղծել, որը կարող է կոդավորել ուղեղի ակտիվությունը, որն էլ ստեղծում է «ձայնը մեր ուղեղում» և այն բառերի վերածում:


Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` բեկումնային հայտնագործումը կարող է հույս ներշնչել, որ մի օր հնարավոր կլինի հաղորդակցվել այդ ծրագրի օգնությամբ:


Գիտնականների թիմն առաջին փորձերն արել է 2011-ին, և այժմ նրանք դիտարկում են աֆազիայով տառապող մարդկանց, որի ժամանակ մարդիկ մասնակի կամ լրիվ կորցնում են խոսելու և հաղորդակցվելու ունակությունը: Աֆազիայի հետևանքով մարդը կարող է կորցնել արտահայտվելու կամ բանավոր ու գրավոր խոսքը հասկանալու կարողությունը, որը տեղի է ունենում կաթվածից կամ գլխի վնասվածքից հետո:

 

Փորձերի ժամանակ բժիշկներին հաջողվել է խոսքը անհատականապես կոդավորել յուրաքանչյուր հիվանդի համար, ովքեր վերարտադրել են տեղեկությունը և այն վերածել տեսողական պատկերի:




 

Գիտնականները ծրագիր են ստեղծել, որը կարող է կարդալ մարդու միտքը