Հայ երեխաները Բուլղարիայում անցկացված մանկապատանեկան նկարչական մրցույթում արժանացել են մրցանակների

18:38 • 31.10.14

Սոֆիայում 2014թ. հոկտեմբերի 10-ին կայացել է «Հայրենիքիս հեքիաթների, առասպելների և լեգենդների աշխարհը» մանկապատանեկան նկարչական մրցույթը: Մրցույթին ներկայացվել են 126 ստեղծագործություններ՝ 6 երկրներից:

ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանից մրցույթին մասնակցել են 12-ամյա Լիլի Մանյանն իր «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ստեղծագործությունով՝ զբաղեցնելով 2-րդ մրցանակային տեղը, 8-ամյա Մոնիկա Մելքոնյանը՝ «Սասունցի Դավիթ» աշխատանքով՝ 3-րդ տեղը, 13-ամյա Զարուհի Գևորգյանցն իր «Ժամանակը» աշխատանքով՝ արժանացել է խրախուսական մրցանակի:

Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած երեխաները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի հրավերով` ս. թ. դեկտեմբերի 1-ին կմասնակցեն Սոֆիայում կայանալիք ցուցահանդեսին և մրցանակաբաշխությանը:

 

Հայ երեխաները Բուլղարիայում անցկացված մանկապատանեկան նկարչական մրցույթում արժանացել են մրցանակների