LG-ն ցուցադրել է ուլտրաբարակ շրջանակով էկրանը

23:21 • 31.10.14

LG Display ստորաբաժանումը ներկայացրել է իր հերթական առաջադեմ դիզայնը, որը կենտրոնացված է սմարթֆոնների շուկայի համար: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը հղում կատարելով ferra.ru-ին:


Խոսքն ուլտրաբարակ՝ ընդամենը 0.7 մմ, շրջանակով էկրանների մասին է: Ինչպես հաղորդում են LG-ի ներկայացուցիչները՝ էկրանի այդ ցուցանիշը ռեկորդային է:


LG սմարտֆոնները 1080 կետայնության հնարավորությամբ 5.3 դյույմ անկյունագծով էկրան են ստացել: Էկրանի ստեղծման համար կիրառվել է LG ընկերության Neo Edge անվամբ հայտնի տեխնոլոգիան, որտեղ PCB-ի և մարտկոցի լիարժեք հերմետիկության համար կրկնակի ժապավենի փոխարեն հատուկ սոսինձ է կիրառվել:

 

LG-ն ցուցադրել է ուլտրաբարակ շրջանակով էկրանը