Ջոան Ռոուլինգը հրապարակել է նոր պատմվածք՝ Հարի Փոթերի մասին գրքերից մի կերպարի մասին
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը հրապարակել է երիտասարդ կախարդ Հարի Փոթերի մասին գրքերից մի կերպարի մասին նոր պատմվածք, գրում է Interfax.ru-ն:
Պատմվածքը հայտնվել է pottermore.com կայքում: Դա Դոլորես Ամբրիջի կենսագրությունն է, որը հայտնվել է Հարի Փոթերի մասին հինգերորդ գրքում՝ որպես Հոգվարդս կախարդական դպրոցի մութ արվեստներից պաշտպանության ուսուցիչ:
Գրքերի էկրանավորումներում նրա դերը կատարել է բրիտանացի դերասանուհի Իմելդա Սթոնթոնը:
Մեկնաբանությունում Ռոուլինգը գրել է, որ նրան իրական մարդու՝ իր սեփական ուսուցիչներից մեկի բնավորության գծերով է օժտել։
Ամբրիջի կենսագրությունը հոկտեմբերի 31-ին կայքում հայտնված նոր նյութի միայն մի մասն է:










