Ուսումնասիրությունը պարզել է, որ տխրությունը 250 անգամ ավելի երկար է տևում, քան որևէ այլ զգացում

21:12 • 31.10.14

Գիտնականները բացահայտել են, որ մարդիկ դժվարությամբ են հաղթահարում ընկճվածությունն ու կորուստները, քանի որ տխրությունը 240 անգամ ավելի երկար է տևում, քան այլ զգացմունքներ, ինչպիսիք են՝ շփոթմունքը, ամոթը, զարմանքը, բարկությունն ու ձանձրույթը:


Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` գիտնականների մեկնաբանությամբ` տխրությունը, սովորաբար, ուղեկցվում է ավելի մեծ ազդեցություն ունեցող իրադարձություններով, ինչպիսին է՝ մահը, պատահարը և այլն: Հետևաբար, մարդկանց ավելի շատ ժամանակ է պետք՝ հաղթահարելու տեղի ունեցածը:


Զգացմունքների ազդեցության տևողությունը պարզելու համար Բելգիայի Լևենի համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել 233 ուսանողի շրջանում` խնդրելով նրանց՝ հիշել զգացմունքային պահեր և դրանց տևողությունը: 27 զգացմունքներից ամենից երկար մարդկանց մոտ տևել է տխրությունը, մինչդեռ ամոթը, զարմանքը, վախը, զզվանքը, ձանձրույթը, հուզմունքը, բարկությունը կամ թեթևության զգացումը շատ ավելի շուտ են անցել:


Նման զգացմունքները հաղթահարելու համար միջինում 30 րոպե է անհրաժեշտ, իսկ տխրության դեպքում` 120 ժամ: Ատելությունը տևում է 60 ժամ, ուրախությունը` 35 ժամ:


 

Ուսումնասիրությունը պարզել է, որ տխրությունը 250 անգամ ավելի երկար է տևում, քան որևէ այլ զգացում