Samsung-ը ներկայացրել է նոր գերբարակ Galaxy A5 և Galaxy A3 սմարթֆոնները (լուսանկարներ, տեսանյութ)
Հարավկորեական Samsung ընկերությունը հայտարարել է երկու նոր՝ Galaxy A5 և Galaxy A3 սմարթֆոնների մասին, որոնք համարվում են ընկերության ամենաբարակ սմարթֆոնները, այս մասին գրում է lenta.ru-ն՝ Samsung-ի հայտարարությանը հղումով։
Երկու բջջայիններն էլ ունեն մետաղյա պատյաններ՝ 6.7մմ և 6.9 մմ հաստության։ Galaxy A5-ն ունի 5 դյույմանոց HD Super AMOLED էկրան, համալրված է 2 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ, քառամիջուկ պրոցեսորով և 15 մեգապիքսել հզորությամբ հիմնական տեսախցիկով։
Galaxy A3-ն ունի 4.5 դյույմ HD Super AMOLED էկրան, 1 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 8 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ։
Երկու սմարթֆոններն էլ աշխատում են Android KitKat (4.4) օպերացիոն համակարգով, ունեն micro- SD հնարավորություն։
Գնի մասին չի նշվում։

















