Սուրճն օգնում է պաշտպանել լյարդը ալկոհոլի ազդեցությունից

01:09 • 31.10.14

Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ սուրճի օգտագործումը կարող է չեզոքացնել ալկոհոլի բացասական ազդեցությունը լյարդի վրա: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով kedem.ru-ին:


Գիտնականները 11 տարվա ընթացքում պարբերաբար ալկոհոլ և սուրճի տարբեր չափաբաժիններ օգտագործող 27.793 մեծահասակ մարդկանց են հետազոտել:


Պարզվել է, որ պարբերաբար ալկոհոլ օգտագործող և օրական 2-ից 3 գավաթ նույնիսկ առանց կոֆեինի սուրճ խմող մարդկանց մոտ լյարդը բավականին լավ վիճակում է եղել, քան նրանց մոտ, ովքեր երբեք սուրճ չեն օգտագործել կամ շաբաթը մեկ անգամ են խմել:


Գիտնականներին դեռևս մինչև վերջ հայտնի չէ սուրճի նման ազդեցության մեխանիզմը, այդ իսկ պատճառով ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են:
 

Սուրճն օգնում է պաշտպանել լյարդը ալկոհոլի ազդեցությունից