Թիմ Կուկը և 9 այլ բացահայտ միասեռական հայտնի գործարարներ (լուսանկարներ)
Bloomberg Businessweek ամսագրի սյունակում Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը երեկ հայտարարել է իր միասեռական լինելու մասին: «Թեև ես երբեք չեմ հերքել իմ կողմնորոշումը, սակայն մինչ օրս հրապարակայնորեն դա չեմ խոստովանել: Այդ պատճառով թույլ տվեք լինել պարզ` ես հպարտ եմ, որ միասեռական եմ, և միասեռականությունը համարում եմ մեծագույն պարգևներից մեկը, որ տվել է ինձ Աստված»,- գրել է Կուկը:
Արևմտյան այլ խոշոր թոփ-մենեջերներ, որոնք բացահայտ միասեռականներ են՝ forbes.ru-ի ֆոտոշարքում:
1. Թիմ Կուկ, Apple ընկերության գլխավոր տնօրեն

2. Փիթեր Թիլ, PayPal ընկերության համահիմնադիր, Facebook-ի առաջին պրոֆեսիոնալ ներդրող

3. Լորդ Ջոն Բրաուն, բրիտանական British Petroleum նավթագազային ընկերության նախկին գլխավոր տնօրեն

4. Քրիս Հյուզ, ներդրող, Facebook-ի հիմնադիրներից մեկը

5. Անտոնիո Սիմոս, HSBC բանկի ղեկավարներից մեկը Մեծ Բրիտանիայում

6. Քրիստոֆեր Բեյլի, Burbery ընկերության կրեատիվ և գործադիր տնօրեն

7. Փոլ Ռիդ, BP Integrated Supply and Trading ընկերության գործադիր տնօրեն

8. Պյեռ Լենդի, Yahoo ընկերությունում գլխավոր խորհրդատուի տեղակալ

9. Ալեքս Շուլց, Facebook ընկերության զարգացման գծով փոխնախագահ

10. Էնթոնի Ութսոոն, Barclay's բանկային խմբում տեղեկատվական բաժնի ղեկավար











