Տոկիոյի միջազգային կինոփառատոնում գլխավոր մրցանակին է արժանացել «Երկինքը գիտի, որ...» ֆիլմը

16:31 • 31.10.14

Տոկիոյի 27-րդ միջազգային կինոփառատոնում գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսորներ Բեն և Ջոշուա Սեֆդի եղբայրների «Երկինքը գիտի, որ...» ֆիլմը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Դրամատիկ ֆիլմը պատմում է սիրահար զույգի ծանր կյանքի մասին, ովքեր տառապում են թմրանյութային կախվածությունից: Սեֆդի եղբայրները ստացել են մրցանակ նաև «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում:

 

Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Փորձություն» ֆիլմը կինոփառատոնի ընթացքում արժանացել է երկու մրցանակի` «Հանդիսատեսի համակրանքի» և «Գեղարվեստական ներդրման համար»:



 

Տոկիոյի միջազգային կինոփառատոնում գլխավոր մրցանակին է արժանացել «Երկինքը գիտի, որ...» ֆիլմը