Ցուկերբերգը շնորհակալություն է հայտնել Թիմ Կուկին` միասեռական լինելու մասին հրապարակայնորեն ասելու համար
Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հավանության է արժանացրել սեռական կողմնորոշման մասին Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկի հրապարակային հայտարարությունը: Այդ մասին Ցուկերբերգը գրել է Facebook-ի իր էջում, փոխանցում է Лента-ն:
«Շնորհակալություն, Թիմ, ցուցադրելու համար այն, թե է ինչ նշանակում լինել իրական, համարձակ առաջնորդ»,- գրել է Ցուկերբերգը:
Bloomberg Businessweek-ի հեղինակային սյունակում, որը թողարկվել է երեկ վաղ առավոտյան, Թիմ Կուկն առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է միասեռական լինելու մասին:










