«Կտավը և Աստվածաշունչը». Գերմանիայում Սուրբ գիրքը «գովազդում» են արվեստի միջոցով

13:46 • 01.11.14

Բարեփոխման օրվա կապակցությամբ, որը նշվել է հոկտեմբերի 31-ին, Գերմանական ավետարանչական միությունը թողարկում է ցանցային նախագիծ՝ «Կտավը և Աստվածաշունչը», որի շրջանակում մեկ տարվա ընթացքում համացանցում կհրապարակվեն եվրոպացի նկարիչների՝ կրոնական թեմաների հետ կապված կտավների 365 թվային տարբերակներ, հայտնում է Deutsche Welle-ն։

 

Յուրաքանչյուր օր համացանցում կտեղադրվի մեկ աստվածաշնչյան տեքստ՝ Մարտին Լյութերի գերմաներեն թարգմանությամբ, բացատրություններով և իրեն համապատասխան նկարով։

 

Մասնավորապես, կներկայացվեն Մաստեր Բերտրամի, Լուկաս Կրանախի, Փիթեր Բրեյգելի, Ռեմբրանդտի, Մաքս Լիբերմանի աշխատանքները։ Գեղարվեստի աշխատանքները, նախագծի հեղինակների կարծիքով, կօգնեն այլ կերպ տեսնել արդեն հայտնի աստվածաշնչյան տեքստերը և կնպաստեն Աստվածաշնչի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը։
 

«Կտավը և Աստվածաշունչը». Գերմանիայում Սուրբ գիրքը «գովազդում» են արվեստի միջոցով