Գյոթեի ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն հասանելի կլինի համացանցում

13:57 • 01.11.14

Յոհան Վոլֆգանգ Գյոթեի ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն անվճար հասանելի կլինի համացանցում, հայտնում է Deutsche Welle-ն։

 

Գերմանացի մեծագույն պոետի, պետական գործչի, մտավորականի աշխատանքների ցանցային հրապարակումը՝ մեկնաբանություններով և կենսագրությամբ, կիրականացնի Վեյմարյան դասականի հիմնադրամը Մայնցի և Լայպցիգի գիտությունների ակադեմիաների հետ համատեղ։ Նախագիծը նախատեսված է առաջիկա 25 տարվա համար և կֆինանսավորվի պետական բյուջեից, ծախսերը կկազմեն 14 մլն եվրո։

 

Գյոթեի առաջին մեկնաբանված աշխատանքները նախատեսվում է տեղադրել համացանցում 2018-ին, հայտնել է Գյոթեի և Շիլլերի վեյմարյան արխիվի տնօրեն Բեռնհարդ Ֆիշերը։ Այդքան ժամանակ կպահանջվի գիտնականներից՝ հեղինակի աշխատանքների, նամակների և օրագրերի մեկնաբանությունները կազմելու համար։ Միայն նամակները կազմում են 36 հատոր, որոնցից միայն 5-ն են մինչ օրս հրապարակվել մեկնաբանություններով։
 

Գյոթեի ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն հասանելի կլինի համացանցում