Կաթի մեջ պարունակվող շաքարն արագացնում է օրգանիզմի ծերացումը
Շվեդիայում անցկացրած նոր հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ կաթի օգտագործումը չի նվազեցնում կոտրվածքների ռիսկային գործոնը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ օրական ավելի քան 3 բաժակ կաթ օգտագործող կանայք իրականում ավելի հաճախ են կոտրվածքներ ունեցել, քան ավելի քիչ կաթ օգտագործող կանայք: Կոտրվածքների ռիսկի վրա ազդում է նաև անկոհոլն ու մարդկանց քաշը:
Երկար տարիների ընթացքում խորհուրդ են տվել որպես կալցիումի աղբյուր՝ կաթ խմել: Մասնագետները որոշել են ստուգել 1987-ից 1990 թվականները ծնված 61400 կնոջ և 1997 թվականին ծնված 45300 տղամարդու սննդակարգը, որից հետո սկսվել է 20 տարվա վերահսկման ընթացքը:
Արդյունքում պարզվել է, որ օրական ավելի քան 3 բաժակ (680 միլիլիտր) կաթ խմող կանայք ավելի հաճախ են կոտրվածքներ ունեցել, ինչպես նաև՝ նրանց մոտ բարձրացել է մահացությունների ռիսկը: Պատճառը կաթում պարունակվող շաքարն է, որը արագացնում է օրգանիզմի ծերացումը:










