Նիկոլ Քիդմանն ու Հյու Ջեքմանը կրկին կնկարահանվեն միասին

14:14 • 01.11.14

«Ավստրալիա» ֆիլմում միասին նկարահանված Նիկոլ Քիդմանը և Հյու Ջեքմանը կրկին կաշխատեն միասին։ Դերասանները կխաղան իրական դեպքերի հիման վրա նկարահանվող Lion անվանումով դրամայում։ Նախագծին կմասնակցի նաև «Միլիոնատերը գետնախորշերից» ֆիլմի աստղ Դև Պատելը, գրում է Обозреватель-ը։

 

Ֆիլմը կպատմի Սարու Մունշի անունով հնդիկ տղայի մասին, ում դերը կկատարի Պատելը։ Հինգ տարեկան հասակում նա կորում է երկաթուղային կայարանում և հայտնվում անօթևանների շարքերում Կալկաթայի աղքատ թաղամասերում։ Հետագայում տղային որդեգրում է ավստրալացի զույգը։ Սակայն մեծանալով՝ տղան սկսում է փնտրել հարազատներին։ Քիդմանը և Ջեքմանը կկատարեն ավստրալացի ամուսինների դերը։
 

Նիկոլ Քիդմանն ու Հյու Ջեքմանը կրկին կնկարահանվեն միասին