Առավել վտանգավոր տոքսիններից մեկը կպայքարի քաղցկեղի դեմ

19:55 • 01.11.14

Կալիֆորնիայի համալսարանի անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մկնդեղը կարող է կրճատել կրցքագեղձի քաղցկեղի հետևանքով մահացությունների թիվը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Ուսումնասիրություններն իրականացվել են Չիլիում, որտեղ մահացությունների թվի կրճատում է արձանագրվել հենց մկնդեղի շնորհիվ: Չիլիի բնությունը, ինչպես հայտնի է, առանձնանում է մկնդեղի բարձր մակարդակով:


Պարզվել է, որ մկնդեղը, մասնավորապես, դրական ազդեցություն է ունեցել 60 տարեկանից ցածր կանանց վրա: Այդ խմբում մահացությունների մակարդակը նվազել է 70%-ով:
 

Առավել վտանգավոր տոքսիններից մեկը կպայքարի քաղցկեղի դեմ