Սթրեսային վիճակներ և դեպրեսիաներ հաղթահարած կանայք ավելի արագ են ծերանում

23:33 • 01.11.14

Սթրեսային վիճակներ և դեպրեսիաներ հաղթահարած կանայք կարող են ավելի արագ ծերանալ, քան նրանք, ովքեր նման խնդիրներ չեն ունեցել: Այս մասին հաղորդում էMeddaily.ru-ն՝ հղում կատարելով Medical News Today-ին:


Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ մեծ թվով գիտնականներ արդեն ապացուցել են սթրեսների և դեպրեսիաների կապը վաղաժամ ծերացման հետ: Ամբողջ խնդիրը քրոմոսոմների ծայրերին առկա կրճատված telomere-ների պաշտպանական կառուցվածքի մեջ է:


Ծերացման ժամանակ telomere-ները կրճատվում են, և որքան դրանք կարճանում են, այնքան էլ կրճատվում է մարդկային կյանքի տևողությունը:

 

10-ից 14 տարեկան 97 աղջիկ երեխայի հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ նրանց վրա ազդել է նույնիսկ ընտանիքի անդամների սթրեսային և դեպրեսիվ վիճակը:

 

Սթրեսային վիճակներ և դեպրեսիաներ հաղթահարած կանայք ավելի արագ են ծերանում