Հայերի հաղթարշավը. ռուսական The Voice նախագծում Արթուր Բեսթն ու Մարիամ Մերաբովան անցել են հաջորդ փուլ (տեսանյութեր)
Հոկտեմբերի 31-ին ռուսական Առաջին ալիքով եթեր հեռարձակված The Voice երաժշտական նախագծի հերթական հաղորդման ընթացքում փայլուն կատարումներ են ունեցել ազգությամբ հայեր։
«Կույր» լսումներին հաջորդած ժյուրիի յուրաքանչյուր անդամի ընտրյալների միջև մրցապայքարում 2 հայ անցել է հաջորդ փուլ։
Ժյուրիի անդամ Լեոնիդ Ագուտինի ընտրյալների միջև առաջին մրցապայքարում հանդես են եկել Մարիամ Մերաբովան, Վիկտորյա Չերենցովան և Քսենյա Բուզինան: Նրանք կատարել են «Бумажный змей» երգը: Նրանց միջև մրցապայքարում հաջորդ փուլ է անցել Մարիամ Մերաբովան:
Հաջորդ «մարտում» արդեն միմյանց հետ մրցել են հայեր՝ կապանցի Արթուր Բեսթն ու Վլադիմիր Ստեփանյանցը, ովքեր կատարել են «Ese momento» երգը: Լեոնիդ Ագուտինը նրանցից ընտրել է Արթուր Բեսթին:
Եվ այսպես՝ հաջորդ փուլում կլինեն Մարիամ Մերաբովան և Արթուր Բեսթը:
Նախորդ եթերում մրցապայքարում հաղթել էր Պելագեայի խմբի անդամ՝ Սարատովից Ալբերտ Մուսայելյանը:










