Android-ի համահիմնադիրը հեռանում է՝ Google-ում աշխատելու նպատակով (լուսանկարներ)
Android բջջային օպերացիոն համակարգի համահիմնադիր Էնդի Ռուբինը հայտարարել է, որ հեռանում է՝ Google ընկերությունում աշխատելու համար, գրում է BBC Tech News-ը։
Ռուբինն աշխատել է Android-ում արդեն 9 տարի և 2003-ին ներկայացրել է Andoird-ը աշխարհին, բացի այդ, նա աշխատանքային փորձ ունի նաև Apple ընկերության հետ։
Էնդի Ռուբինը մինչև հեռանալը աշխատել է Google-ի հետ ընկերության ռոբոտաշինության բարձր տեխնոլոգիական նախագծում։
Նրա հեռանալուց հետո Android-ի ղեկավարությունն անցավ Սանդեր Պիչային, ով ևս աշխատել է Google-ի հետ Google Chrome-ի և մի շարք հավելվածների ստեղծման և մշակման նախագծերով։
Google-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Լարի Փեյջը ասել է, որ շնորհակալ է Էնդիից իր նվիրված աշխատանքի համար, քանի որ նա իսկապես ուշագրավ մի բան է ստեղծել և երջանկացրել է ավելի քան մեկ միլիարդ օգտատերերի։













