Կկարոտեմ քեզ, հանգչիր խաղաղությամբ ... ընկերները սգում են դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի մահը

13:34 • 02.11.14

Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի (Կարգին Հասո) մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել նրա ընկերներ Հովհաննես Ազոյանը և Մկրտիչ Արզումանյանը, (Կարգին Մկոն)։



R.I.P (Rest in Peace, hանգչիր խաղաղությամբ),- Facebook-ի էջում գրել է Մկրտիչ Արզումայանը՝ լացող սմայլիկի ուղեկցությամբ։

 

«Կկարոտեմ քեզ.....»,- այսպես է իր ցավակցական խոսքն արտահայտել դերասան Հովհաննես Ազոյանը։

 

Նշենք, որ ԱՄՆ-ում քաղցկեղից մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Կարգին հաղորդում»–ից։ Հասմիկ Ղարիբյանը 34 տարեկան էր:




 

 

Կկարոտեմ քեզ, հանգչիր խաղաղությամբ ... ընկերները սգում են դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի մահը