ՄԱԿ-ը հայտնել է մթնոլորտում 800 000 տարվա ընթացքում ածխաթթու գազի ամենաբարձր կենտրոնացման մասին

17:14 • 02.11.14


Մթնոլորտում ջերմոցային գազերի մակարդակը հասել է 800 հազար տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշի: Այդ տվյալները հրապարակվել են ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով փորձագետների միջկառավարական խմբի զեկույցում, գրում է lenta.ru-ն:


«Կլիմայում վերջին փոփոխություններն ուժեղ ազդեցություն են թողել բնական համակարգերի վիճակի վրա: Կլիմայի տաքացումը անվիճելի է»,- ասված է զեկույցում:


Փորձագետները համոզված են, որ եթե չձեռնարկվեն ածխաթթու գազի արտանետումների կրճատմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ, ապա տաքացումը կշարունակվի, իսկ XXI դարի վերջում դա կարող է բերել անշրջելի հետևանքների։


Մասնագետներն ասում են, որ մինչև 2050 թվականը անհրաժեշտ է կրճատել ածխաթթու գազի արտանետումը 40-70 տոկոսով, իսկ 2100 թվականը՝ փաստացիորեն 100 տոկոսով:


Բացի այդ զեկույցում նշվում է, որ 1880-ից 2012 թվականներին երկրային մակերևույթի միջին ջերմաստիճանը մեծացել է 0,85 աստիճանով: Ծովի միջին մակարդակը 1901 թվականից մինչև 2010 թվականն աճել է 19 սանտիմետրով:

 

ՄԱԿ-ը հայտնել է մթնոլորտում 800 000 տարվա ընթացքում ածխաթթու գազի ամենաբարձր կենտրոնացման մասին