Թաիլանդում շան մսի առևտուրը ակտիվիստների ճնշման շնորհիվ կարող է արգելվել

13:18 • 02.11.14

Թաիլանդում տարածված է շան մսի օգտագործումը սննդի մեջ. տեղի բնակչության պնդմամբ դրա մեջ կան շատ պրոտեիններ, գրում է The New York Times-ը` ավելացնելով, որ, շան մսի առևտուրը հնարավոր է՝ արգելվի։
 

Հիմանականում միսը ստանում են փողոցից բռնված անօթևան շներից կամ հատուկ բուծարաններում ապրող շներից։ Այս տարի Թաիլանդի կառավարությունը նախատեսում է օրենք ընդունել, որը կարգելի շան մսի վաճառքը։
 

Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների ճնշման տակ վերջին տարիներին ձերբակալվել են մի շարք անձինք, ովքեր զբաղվում էին շների սպանդով և մսի վաճառքով։
 

Նրանց ձերբակալել են կենդանիների տեղափոխման և դրանց սպանության համար լիցենզիա չունենալու հիմքով։
 

Նշվում է, որ թաիլանդական ոստիկանությունը հաջողությամբ կարողացել է փակել այնպիսի հիմնարկություններ, որոնք տեղակայված են եղել անտառներում և սպանել են հազարավոր շների և դրանք բեռնատարներով լցված տեղափոխել են Չինաստան և Վիետնամ, որտեղ սննդի մեջ նույնպես շան միս են օգտագործում։
 

Պրապրուտ Թանթոնգդե անունով շան մսի վաճառքով զբաղվող 66-ամյա վաճառականը ասել է, որ շան միսը իրականում շատ համեղ է ինչպես խոզինը պարզապես առանց ճարպի, բացի այդ, նա գտնում է, որ Թաիլանդը ազատ երկիր է և ամեն մարդ պետք է ազատ լինի սննդի ընտրության հարցում։
 

Մոտ 70 միլիոն բնակչություն ուենցող Թաիլանդում շնասերների քանակը գերազանցում է շան մսով սնվողների քանակին։

 

RATT Reporter անունով բլոգերը այցելել է Վիետնամ և տեսանյութ է պատրաստել շների մսի վաճառքի և նրանց սպանդի մասին, որտեղ նա հարցադրում է արել իր դիտողներին խորհել նրա շուրջ, թե ինչու են մարդիկ ավելի անհանգստանում, երբ տեսնում են շան միսը, սակայն նույն զգացողությունը չունեն սագի, տավարի կամ հավի մսի նկատմամբ։
 

Նա կարծիք է հայտնել, որ մարդկությունը պետք է լուրջ մտածի նրա շուրջ, որ խտրական մոտենում չունենա կենդանիների նկատմամբ։ Ըստ նրա՝ միայն նրա համար, որ շունը «մարդու ընկերն է», չի նշանակում, որ հավերին, կովերին և այլ կենդանիներին կարելի է դաժանաբար մորթել և օգատգործել սննդի մեջ։  
 

Թաիլանդում շան մսի առևտուրը ակտիվիստների ճնշման շնորհիվ կարող է արգելվել