Հայաստանում անցկացվում է «Կին» ամենամյա կինոփառատոնը
Այս տարի նոյեմբերի 1-5-ը Երևանում անցկացվում է 11-րդ ամենամյա «Կին» կինոփառատոնը, գրում է ria.ru-ն։
Փառատոնի նպատակներն են հասարակությունում կնոջ դերի և տեղի վերաիմաստավորումը և կնոջ խնդիրների բարձրաձայնումը կինոմատոգրաֆիայի միջոցով, նշվում է կազմակերպիչների հայտարարության մեջ։
Փառատոնի ընթացքում աշխարհին կներկայացվեն հայ կին ռեժիսորների կողմից ստեղծված ֆիլմեր։
Այս տարի փառատոնին ներկայացված է 57 ֆիլմ` 15 երկրից։ Փառատոնի ցուցադրության օրերի և օրակարգի մասին կարելի է տեղեկանալ փառատոնի Facebook-ի պաշտոնական էջից։
Փառատոնի վերջում հաղթողները կպարգևատրվեն «Լավագույն ֆիլմ» և «Հատուկ մրցանակ» անվանակարգերում։ Հետահայաց կցուցադրվեն նաև մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանի աշխատանքները։
Բացի ֆիլմերի ցուցադրություններից, փառատոնի շրջանակներում նախատեսվում են անցկացնել սեմինարներ, կլոր սեղաններ և քննարկումներ։












