«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում ամբողջովին մերկ տեսարաններ չեն լինի
Դերասան Ջեյմի Դորնանը, ով կատարում է միլիարդատեր Քրիստիան Գրեյի դերը «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ բեսթսելերի էկրանավորման մեջ, հայտնել է, որ ամբողջովին մերկ ֆիլմում իրեն չեն տեսնի, գրում է filmpro.ru-ն։
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի հանդեպ հետաքրքրությունը չի նվազում։ Նույնիսկ այնպիսի հայտարարություններից հետո, որ որոշ բաց տեսարաններ վերանկարահանվել են՝ դերասանների միջև «քիմիայի» բացակայության պատճառով։ Երկրպագուհիները դեռ հույս ունեն տեսնել ֆիլմում այն ամենը, ինչ նկարագրված է վեպում։
«Միշտ էլ ցանկություն կա, որ քո ֆիլմը տեսնեն որքան հնարավոր է շատ մարդիկ։ Ցանկություն կա, որպեսզի ամեն ինչ գռեհիկ, տհաճ չլինի, այլ լինի արժանի։ Պայմանագրում, որը ես ստորագրել եմ, ասվում է, որ չի ցուցադրվի ոչ մի ավելորդ բան։ Մեր ռեժիսոր Սեմ Թեյլոր Ջոնսոնը համարձակ կին է։ Այդ պատճառով էլ մերկության որոշ ակնարկներ կլինեն այնուամենայնիվ։ Մենք շատ ենք նկարահանել»,- ասել է Դորնանը։
Իսկ ինչ վերաբերում է սեքսի տեսարաններին, ապա ոչ մի անհավանական բաց տեսարան չի լինի։
«Նրանք, ովքեր կարծում են, որ դերասանները հաճույք են ստանում սեքսի տեսարանների նկարահանումների ժամանակ, սխալվում են։ Տասնյակ մազոտ տղամարդիկ կանգնած են քո շուրջ՝ լարերով, միկրոֆոններով և այլն։ Եվ դա բոլորովին էլ սեքսուալ չէ, համենայն դեպս, այն դեպքում, եթե ձեզ դուր չի գալիս, որ հետևում են ձեզ։ Ինձ, օրինակ, դա բացարձակ դուր չի գալիս»,- խոստովանել է դերասանը։
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմն էկրաններին կհայտնվի 2015թ. փետրվարի 14-ին։










