Կյանքից հեռացել է ջազային կատարող Ակեր Բիլկը (լուսանկարներ, տեսանյութ)

12:36 • 03.11.14

Երկարատև հիվանդությունից հետո, 86 տարեկանում կյանքից հեռացել է 20-րդ դարի հանճարեղ ջազային երաժիշտ, կլարնետահար Ակեր Բիլկը, գրում է rt.com-ը՝ BBC News-ին հղումով։

 

Բիլկն իր յուրօրինակ կատարումը բացատրում էր նրանով, որ երբ փոքր է եղել՝ սահնակ քշելիս ընկել է և զրկվել ձեռքի մատի որոշ մասից։ Բացի այդ, նա դպրոցական տարիներին վիճաբանության ժամանակ նաև կորցրել է իր առջևի երկու ատամները։

 

Նա հայտնի է դարձել 1950-ականների վերջին և արդեն 1962-ին համաշխարհային ճանաչում է ձեռք բերել իր Stranger on the shore հիթի շնորհիվ։

 

Վաճառվել է նշված կատարմամբ ավելի քան 1 միլիոն սկավառակ, որին հաջորդել են նոր ալբոմներ, որոնք ոչ պակաս հռչակ են վայելել Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։ 

 

 

Կյանքից հեռացել է ջազային կատարող Ակեր Բիլկը (լուսանկարներ, տեսանյութ)